ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Իշխանությունն ավելի ընդդիմադիր էր, քան ընդդիմությունը

Իշխանությունն ավելի ընդդիմադիր էր, քան ընդդիմությունը
07.11.2014 | 12:29

Տնտեսական այս շաբաթը կարևորվեց ԱԺ-ում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկումով։ Առաջիկա տասն օրում, ըստ կանոնակարգի, պատգամավորները կարող են իրենց առաջարկները գրավոր ներկայացնել կառավարությանը։
Ինչ առաջարկներ կստանա կառավարությունը օրենսդիրից, հատկապես ընդդիմադիր թևից, առաջիկայում պարզ կլինի։ Սակայն այս պահին ակնհայտ է, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ ո՛չ ընդդիմադիր, և ո՛չ էլ իշխանական թևերից նախագծում որևէ կետ փոխելու բանավոր առաջարկներ չեղան։ Ասել, թե բյուջետային քննարկումներն անցան առանց սուր հարցադրումների, ճիշտ չի լինի։ Հարցադրումներ եղան, առաջարկներ` ոչ։
Եթե անկեղծ լինենք, ապա կառավարությանն ուղղված հարցադրումներում հնչեցին նաև շատ արդիական հարցեր, կապված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ։ Բայց եթե նկատի ունենանք, որ 2015-ի բյուջետային քննարկումներից առաջ ԱԺ երեք ընդդիմադիր ուժերն Ազատության հրապարակում լուրջ բազմություն էին հավաքել, ապա ենթադրվում էր, որ այս քննարկումներում քաղաքական այդ եռյակը շատ ավելի ակտիվ մասնակցություն պետք է դրսևորեր` ներկայացնելով ավելի կոշտ հարցադրումներ և հնչեցնելով կոնկրետ առաջարկներ։ Նման բան տեղի չունեցավ։ Չի բացառվում, որ ընդդիմադիր եռյակը կառավարությանը գրավոր ներկայացնի իր առաջարկները։ Սակայն հարց է, թե որքանով դրանք կընդունվեն, քանի որ վերջին մի քանի տարում ձևավորվել է ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի գործնական առաջարկները մերժելու ավանդույթ։ Եթե այս սցենարով գործընթացը զարգանա, ընդդիմությունը հաջորդ քառօրյայում կհայտարարի, թե կառավարությունը հերթական անգամ մերժել է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված իրենց գործուն առաջարկները։ Մյուս կողմից, գուցե այս սցենարը հարմար է նաև ընդդիմությա՞նը։ Շատ հավանական է նաև, որ բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի փրկարարի դերը ստանձնի ՀՀԿ-ն։ Մեր այս ենթադրությունը պայմանավորված է ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀԿ-ականների դրսևորումներով։ Եթե նկատենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավորները հաճախ իրենք էին կառավարությանը դիմում սուր հարցադրումներով, ապա չի բացառվում, որ մի կողմից, նրանք այդպիսով ստանձնեն խնդիրներ լուծողի դերակատարությունը, մյուս կողմից` կանխեն ընդդիմության հարձակողական քաղաքականությունը։
Եվ այսպես, հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը 7 օր շարունակ ոլորտ առ ոլորտ քննարկվեց ԱԺ-ում։ Մեր ընթերցողներին չոր թվերով չծանրաբեռնելու համար նշենք միայն, որ բյուջետային թվերը սոսկ չոր թվեր չեն, դրանց հետևում քաղաքացիների կենսամակարդակն է։ Կհաջողվի՞ արդյոք երկրում վերականգնել տնտեսական աճը, թերևս, սա է հարցերի հարցը, քանի որ այս խնդրի լուծմամբ են առաջին հերթին ապահովվելու բյուջեի եկամուտները։ Մի քանի տարի է` ականատեսն ենք այն բանի, որ բյուջեն կատարվում է ոչ թե տնտեսական աճի, այսինքն` ոլորտների զարգացման, այլ տնտեսավարողներին անպատեհ ճնշելու միջոցով` բարեփոխումների անվան տակ «տակից» հարկեր ավելացնելով։ Ի՞նչ պատկեր կունենանք 2015-ին` որևէ մեկն այս հարցին դժվար թե կարողանա պատասխանել։ Այն պարզ պատճառով, որ առաջին` մեր տնտեսությունը վատ վիճակում է, երկրորդ` խիստ նվազել են դրամական փոխանցումները, մասնավորապես ՌԴ-ից։ Հիշեցնենք, որ դրամական փոխանցումները հաշվառվում են բյուջեում, և դժվար թե վերջին երկու ամսում նվազեցումը խնդիրներ չստեղծի հաջորդ տարվա բյուջեում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ